
Խուստուփ
Կապանի սուրբ լեռն ու խորհրդանիշը, որ դարեր շարունակ հսկում է քաղաքը։
Մեր ամենամեծ սենյակը՝ երկար ու լուսավոր, պատուհանի մոտ սեղանով՝ վաղվա երթուղին ծրագրելու համար։
Ստուգել օրերըՉորս լուսավոր ու ընդարձակ սենյակ Կապանի սրտում, յուրաքանչյուրը՝ երեք կամ չորս հյուրի համար։
Պստիկ ենք, բայց ճստիկ ենք

Մեզանից Խուստուփը, Վահանավանքն ու Հալիձորը կարճ ճանապարհ են։ Օրն անցկացրեք լեռներում, իսկ երեկոյան վերադարձեք լուսավոր սենյակ, որտեղ ամբողջ ընտանիքը կարող է միասին հանգստանալ։
Ամեն սենյակ կրում է մեր սիրելի վայրերից մեկի անունը։ Հանգստյան օրերին սենյակներն առաջինն են զբաղվում, ուստի ավելի լավ է ամրագրել նախապես։

Կապանի սուրբ լեռն ու խորհրդանիշը, որ դարեր շարունակ հսկում է քաղաքը։
Մեր ամենամեծ սենյակը՝ երկար ու լուսավոր, պատուհանի մոտ սեղանով՝ վաղվա երթուղին ծրագրելու համար։
Ստուգել օրերը
Կապանի միջնադարյան բերդը, որտեղից Դավիթ Բեկը պաշտպանում էր Սյունիքը։ Սենյակի քարե պատը հիշեցնում է նրա պարիսպները։
Երկու բարձր պատուհան, որոնցից կեսօրից հետո արև է լցվում, երեք միանձնյա մահճակալ և աշխատանքային սեղան։
Ստուգել օրերը
Սահմանամերձ գյուղ Սյունիքի անտառներում։ Այս անունը կրում ենք, որպեսզի հիշենք․ մեր սահմանները պահում են այնտեղ ապրող մարդիկ, և նրանք մեր ուշադրության ու աջակցության կարիքն ունեն։
Անտառի խոր կանաչ երանգներ, հատակից առաստաղ պատուհաններ և սեղան չորսի համար։ Ավելի շատ փոքրիկ բնակարան է հիշեցնում, քան հյուրանոցային սենյակ։
Ստուգել օրերըԿապանի մոտ քիչ հայտնի, բայց անչափ գեղեցիկ գյուղ, որի անունն ինքնին խոսում է։ Այն հիշեցնում է, որ մենք բնության մասն ենք և հարգում ենք այն։
Մեր չորրորդ սենյակի լուսանկարները պատրաստվում են։ Մոտ 30 մ² է։ Գրեք մեզ, և կպատմենք ամեն ինչ։
Հարցնել այս սենյակի մասինՍահեցրեք →
Բոլոր սենյակներում՝ անձնական սանհանգույց · Օդորակիչ · Հեռուստացույց · Անվճար Wi-Fi · Մինի-սառնարան
Հյուրընկալությունն այստեղ ավանդույթ է՝ սերնդեսերունդ փոխանցվող։



Տեղացի ենք, և դա է մեր ուժը։
Գինը, պայմաններն ու սենյակները ճիշտ այնպիսին են, ինչպիսին տեսնում եք։ Թաքնված վճարներ չկան։
Ժամանումից առաջ ինքներս կկապվենք Ձեզ հետ՝ ճշտելու ժամն ու հարցերը, որպեսզի ճանապարհին ոչինչ չմտահոգի։
Ուշ ժամանում, լրացուցիչ մահճակալ, կենդանի կամ հատուկ խնդրանք․ նախ լսում ենք, հետո գտնում լուծումը։
Մենք Կապանից ենք և սիրով կասենք՝ ուր գնալ և ինչ ճաշակել։ Մեզ մոտ մնալով՝ աջակցում եք փոքր տեղական բիզնեսին։
Սենյակները մաքրվում են ամեն օր, սպիտակեղենը թարմ է, իսկ մանրուքները՝ մտածված։
Booking.com-ում տեսեք ազատ սենյակներն ու գները։ Վճարումը պաշտպանված է։
Հաստատումն անմիջապես կգա Ձեր էլ. փոստին։
Կդիմավորենք Ձեզ և կօգնենք տեղավորվել։
Անվճար ու անկեղծ խորհուրդներ մարդկանցից, ովքեր այստեղ են ապրում։ Պահեք այս ցանկը՝ նախքան ճանապարհ ընկնելը։

3201 մետր բարձրությամբ սուրբ լեռը դարեր շարունակ եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր։ Լանջերին հաճախ կարելի է տեսնել բեզոարյան այծեր։ Ամբողջ օրվա արշավ է․ ճանապարհ ընկեք վաղ առավոտյան և տաք հագուստ վերցրեք։
Ավելին →
Քաղաքի կենտրոնից մոտ 5 կմ՝ Ողջի գետի ափին։ Կառուցել է Սյունյաց Վահան իշխանը, շինարարությունն ավարտվել է 911 թվականին, իսկ 1086-ին Շահանդուխտ թագուհին այստեղ կառուցել է երկհարկ Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ավելին →
Քաղաքից մոտ 1 կմ՝ Ողջի գետի բարձրադիր ափին։ XVIII դարի սկզբին Դավիթ Բեկն այստեղ էր հաստատվել և նույնիսկ իր անունով դրամ էր հատում։
Ավելին →
Քաղաքի ներսում է՝ կենտրոնից մոտ 2 կմ, սարալանջին, անտառի բացատում։ Խաղաղ արահետներ և լայն տեսարաններ։
Ավելին →
Կապանից 14 կմ՝ Քաջարան տանող մայրուղու մոտ։ IV դարից ռազմական հենակետ էր, իսկ 1103-ից հետո՝ Սյունյաց թագավորության մայրաքաղաքը։ Լեռների տեսարանն արժե բարձրանալու ջանքերը։
Ավելին →
V դարի եկեղեցի բարձր սարահարթին՝ Արծվանիկ գյուղից 3 կմ, Կապանից մոտ 14 կմ։ Բաց կամարաշար պատերը եզակի են հայկական ճարտարապետության մեջ։
Ավելին →
Ներքին Հանդ գյուղում է՝ տարածաշրջանում արևելյան սոսու ամենախոշոր բնական պուրակը։ Դարավոր սոսու փչակում միաժամանակ տեղավորվում է 20–25 մարդ։ Սահմանամերձ տարածք է․ նախապես ճշտեք այցելության պայմանները։
Ավելին →
Կաղնու և բոխու անտառներ՝ 700-ից 2800 մետր բարձրությունների վրա։ Այցելությունը միայն «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ուղեկցորդի հետ է՝ նախօրոք ձեռք բերված անցագրով։
Ավելին →
«Արևիք» ազգային պարկում՝ շուրջ երկու տասնյակ ջրվեժ, որոնցից չորսը հասանելի են։ Մոտ 4 կմ երկարությամբ միջին բարդության արահետ, իսկ լավագույն ժամանակը մարտի վերջից հոկտեմբերն է։
Ավելին →
Մոտ 50 կմ։ Միավորեք IX դարի վանքը «Տաթևեր» ճոպանուղու հետ, և այդ օրը տարիներ շարունակ կպատմեք։
Սահեցրեք → · Ավելի շատ վայրեր և մանրամասներ՝ infokapan.am կայքում
Շահումյան փողոց 37ա, Կապան 3302, Սյունիքի մարզ, Հայաստան
Կապանի պետական բժշկական քոլեջի հարևանությամբ, քաղաք մտնող գլխավոր փողոցներից մեկում։
Եթե նշված չէ, ժամանակը՝ ոտքով։ Հեռավորությունները մոտավոր են՝ հաշված հյուրանոցից։
Բացել Google Maps-ումԳրեք այստեղ, և հարցն անմիջապես կհասնի մեզ։ Կարող եք նաև զանգահարել կամ գրել էլ. փոստին։
Արագ ամրագրեք Booking.com-ում։ Նախապես հարցեր ունե՞ք։ Զանգահարեք +374 94 030428 համարով կամ գրեք [email protected] հասցեին։
Զանգահարեք կամ գրեք WhatsApp-ով, Viber-ով կամ Telegram-ով՝ +374 94 030428 համարով։ Էլ. փոստը՝ [email protected]։
Մուտքը՝ 14:00-ից, ելքը՝ մինչև 12:00։ Ուրիշ ժամ է պե՞տք։ Գրեք մեզ, և կփորձենք հարմարեցնել։
Ընդունարանը շուրջօրյա չէ, բայց աշխատում է ամեն օր՝ մինչև 18:00։ Ուշ եք ժամանելո՞ւ։ Խնդիր չէ․ նախապես տեղեկացրեք մեզ, և կհամաձայնեցնենք Ձեր ժամանումը։
Գինը սենյակի համար է՝ մեկ գիշերվա, սենյակի տարողության սահմաններում։ Ազատ օրերն ու արդի գները տեսեք Booking.com-ում։
Գները կարող են տարբերվել ըստ սեզոնի և օրերի։ Ձեր ընտրած օրերի ճշգրիտ գինը կտեսնեք Booking.com-ում։
Անձնական սանհանգույց, օդորակիչ, ջեռուցում, հեռուստացույց, անվճար Wi-Fi, մինի-սառնարան, թեյնիկ, սեղան ու աթոռներ և զգեստապահարան։
Այո։ Սրբիչներն ու լոգանքի պարագաները տրամադրվում են, սենյակը մաքրվում է ամեն օր, իսկ սպիտակեղենը փոխվում է երեք օրը մեկ կամ ըստ Ձեր ցանկության։
Այո, նախաճաշը ներառված է գնի մեջ և մատուցվում է ամեն առավոտ՝ 08:00–10:00։
Այո, ըստ պահանջի։ Մանկական օրորոցն անվճար է, իսկ լրացուցիչ մահճակալի արժեքը ճշտեք մեզ հետ։ Խնդրում ենք նախապես տեղեկացնել։
Իհարկե։ Մինչև 6 տարեկան երեխաները, ովքեր առանձին մահճակալ չեն զբաղեցնում, մնում են անվճար։
Այո։ Անվճար կայանատեղի փողոցում՝ հենց հյուրանոցի կողքին, ցերեկ թե գիշեր։
Այո, մեր սենյակներից մեկում կենդանիներով մնալը թույլատրվում է։ Խնդրում ենք նախապես տեղեկացնել, որպեսզի պահենք հենց այդ սենյակը Ձեզ համար։
Սենյակներում և փակ տարածքներում ծխելն արգելված է, սակայն պատշգամբի մի հատվածը հատկացված է ծխելու համար։
Booking.com-ում ամրագրելիս՝ նրանց առաջարկած եղանակներով։ Տեղում ընդունում ենք կանխիկ դրամ և բանկային քարտ։
Յուրաքանչյուր չափահաս հյուրի անձնագիրը կամ նույնականացման քարտը։
Անվճար չեղարկում՝ մինչև ժամանումից 3 օր առաջ։ Ճշգրիտ պայմանները նշված են Booking.com-ում՝ Ձեր ամրագրման մեջ։
Հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Պարսկախոս հյուրերը կարող են գրել պարսկերեն, և կպատասխանենք թարգմանության օգնությամբ։
Ասեք, երբ եք գալիս և ովքեր են Ձեզ հետ։ Կօգնենք ընտրել ճիշտ սենյակը և ծրագրել օրերը։
Հեռախոս: +374 94 030428 · Գրել մեզ: [email protected]